Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 փետրվարի 2025 թվականի N 91-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԵՏԵՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 46 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԳԵՍ ԳԵՄԱՖԻԼԻ ՄԽԵՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՆՈՐԻԿԻ ՍԱՔԵՅԱՆԻ,ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԽԵՅԱՆԻ, ՄԱՆՈՒՇ ՎԱՐԴԳԵՍԻ ՄԽԵՅԱՆԻ, ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0․18732ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3 կետերի պահանջներով, 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 27.12.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023SU3HJR ծածկագիրը, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 29.01.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 008 որոշումից քաղվածքը, Գևորգ Վարդգեսի Մխեյանի /ծնված 04.01.1989թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն, որոնց Գավառ համայնքի ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան 1-ին փողոց թիվ 46 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.28298 հա, որից 0.09566 հա հողատարածքը օրենքի ուժով հանդիսանում է Գևորգ Վարդգեսի Մխեյանին /ծնված 04.01.1989թ․/ համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․18732 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 155 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի համասեփականատերերին և հաշվի առնելով, որ ինքնակամ և օրինական կառուցված 302.50 քմ մակերեսով շենք-շինությունները /կառուցված 1994-2013թթ․/ որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.28298 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1, Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 46 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վարդգես Գեմաֆիլի Մխեյանի /ծնված 22.07.1963թ․/, Հասմիկ Նորիկի Սաքեյանի /ծնված 15.08.1969թ․/, Գևորգ Վարդգեսի Մխեյանի /ծնված 04.01.1989թ․/, Մանուշ Վարդգեսի Մխեյանի /ծնված 04.07.1987թ․/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.01566 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09566 հա մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Գավառ համայնքի ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 46 հասցեում գտնվող 0.09566 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0,18732 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ համայնք, ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 46/1 հասցեն և գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով օտարել Վարդգես Գեմաֆիլի Մխեյանին /ծնված 22.07.1963թ․/, Հասմիկ Նորիկի Սաքեյանին /ծնված 15.08.1969թ․/, Գևորգ Վարդգեսի Մխեյանին /ծնված 04.01.1989թ․/, Մանուշ Վարդգեսի Մխեյանին /ծնված 04.07.1987թ․/ հողամասի 1 քմ-ի համար կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 155 /մեկ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ՝ ընդամենը 1873.2x155=290400 /երկու հարյուր իննսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:
3․ Գավառ համայնքի ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 46 հասցեում 2013թ-ին ինքնակամ կառուցված 131.00 քմ արտաքին /108.80 քմ ներքին/ մակերեսով անասնաշենքը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 874 /ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը 131.00x874=114500 /մեկ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, սահմանված վճարներով ճանաչել օրինական:
4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Արծվաքար Թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց թիվ 46 հասցեն:
6. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Վարդգես Գեմաֆիլի Մխեյանի /ծնված 22.07.1963թ/, Հասմիկ Նորիկի Սաքեյանի /ծնված 15.08.1969թ/, Գևորգ Վարդգեսի Մխեյանի /ծնված 04.01.1989թ/, Մանուշ Վարդգեսի Մխեյանի /ծնված 04.07.1987թ/, հետ կնքելու 0․18732 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner