Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես աձանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման դրույթներով, ք․ Գավառ Գր․Լուսավորիչ փողոց 3 հասցեի սեփականատեր Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանին /ծնված 05․01․1975թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1․Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոց 3/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0357-0016 կադաստրային ծածկագրով, 0,00305 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ք․ Գավառ Գր․ Լուսավորիչ փողոց 3 հասցեի սեփականատերեր Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանին և Տիրուշ Պապինի Խաչիկյանին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877․7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: