Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1924-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 1924-Ա

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ԳԱՆՁԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ», «ՆՈՐԱՏՈՒՍԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ», «ՍԱՐՈՒԽԱՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1. մասի 11)-րդ կետով, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» 26.03.2020թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետով, որոշում եմ 

1. Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող  «Գանձակի մշակույթի տուն», «Նորատուսի արվեստի դպրոց», «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթները անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին։
2. Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմին՝ իրականացնելու «Գանձակի մշակույթի տուն», «Նորատուսի արվեստի դպրոց», «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner