Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1167-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2025 թվականի N 1167-Ա

«ՍԱՐՈՒԽԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ», «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԵՎ «ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով «Գավառի համայնքային ենթակայության ոչ առևտրային մի շարք մի շարք կազմակերպությունների գործունեության դադարեցման մասին» Գավառ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի արտահերթ նիստի թիվ 9-Ա որոշումը, որոշում եմ 

1․ Սարուխան բնակավայրի «Սարուխան սպասարկում», Գեղարքունիք բնակավայրի «Գեղարքունիք սպասարկում» և Կարմիրգյուղ բնակավայրի «Կարմիրգյուղ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով հետևյալ կազմով․
Հանձնաժողովի նախագահ՝                    Գրիգոր Բոշյան - համայնքի ղեկավարի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ՝                    Յուրիկ Մինասյան - «Գավառի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի
                                                                                            տնօրեն
                                                             Ավետիք Ղազանչյան – համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր                                                                                                   մասնագետ
                                                             Արծրուն Դվոյան - համայնքի ղեկավարի օգնական
                                                            Մերի Սարիբեկյան – համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,
                                                                                            եկամուտներ հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ

2․ Հանձնարարել լուծարային հանձնաժողովին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել լուծարային գործընթացը։
3․ Սույն որոշման ընդունման պահից լուծարային հանձնաժողովին են անցնում «Սարուխան սպասարկում», «Գեղարքունիք սպասարկում» և «Կարմիրգյուղ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործերի կառավարման լիազորությունները։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner