Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասերի հատակագծերը և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոց 77 հասցեի համասեփականատեր Արմենուհի Վոլոդյայի Իսպիրյանի /ծնված 01.08.1954թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ քաղաքի 05-001-0458-0019 կադաստրային ծածկագրի՝ Արմենուհի Վոլոդյայի Իսպիրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /վկայական թիվ 19092025-05-0038/ գույքի բաժանումից առաջացած 0․08295 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Լևիկ Հարությունյան փողոց, 77 հասցեն:
2. Գավառ քաղաքի 05-001-0458-0019 կադաստրային ծածկագրի՝ Արմենուհի Վոլոդյայի Իսպիրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /վկայական թիվ 19092025-05-0038/ գույքի բաժանումից առաջացած 0․00364 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Լևիկ Հարությունյան փողոց, 77/1 հասցեն:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: