Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Յուրիկ Սուրենի Նազարյանին, Շուշան Յուրիկի Նազարյանին, Գայանե Կոլյայի Մկրտչյանին, Հայկ Յուրիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Յուրիկ Սուրենի Նազարյանին, Շուշան Յուրիկի Նազարյանին, Գայանե Կոլյայի Մկրտչյանին, Հայկ Յուրիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.258 հա մակերեսով 05-056-0348-0155 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: