Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունները, որոշում եմ
1․Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ՝
N05062024-05-0020 տրված 2024 թվականի հունիսի 05-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0109-0007 կադաստրային ծածկագրով 0,5221 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 4000 /չորս հազար / ՀՀ դրամ վարձավճարով
N05062024-05-0034 տրված 2024 թվականի հունիսի 05-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0109-0014 կադաստրային ծածկագրով 0,78515 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 5900 /հինգ հազար ինն հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N06032025-05-0028 տրված 2025 թվականի մարտի 06-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0111-0061 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 750 /յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սուրիկ Օնիկի Կարապետյանին։
2. Սուրիկ Օնիկի Կարապետյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: