Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Բոշնաղյան փողոց 30/1 հողամաս հասցեում գտնվող, «ԷԴ ԵՎ ԿԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական 2020922, տրված 11․01․2006թ․/ կրպակի կառուցման և սպասարկման համար հատկացված, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0377-0084 կադաստրային ծածկագրով 0,00324 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարել «ԹԴ ԵՎ ԿԱՐ» ՍՊԸ-ին։
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: