Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի ապրիլի 25-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքները

1․Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերն օտարել աճուրդային կարգով․
1) Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 2/2 հասցեում գտնվող շինությունը․
2) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող շինությունը․
2․ Անշարժ գույքերի համար որպես աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի ապրիլի 25-ի գնահատման հաշվետվությունում նշված հետևյալ շուկայական արժեքները․
1) Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 2/2 հասցեում գտնվող շինություն – 4 548 000 /չորս միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար/ ՀՀ դրամ․
2) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող շինություն – 14 008 504 /տասնչորս միլիոն ութ հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner