Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Գավառ համայնքի ավագանու գործունեության կանոնակարգը» և հաշվի առնելով Գավառ համայնքի ղեկավարի ներկայացրած գրությունը, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերին աջակցելու կարևորությունը՝ առաջարկվում է․

1. Համաձայնություն տալ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցությանը ներկայացվող ծրագրին՝ համայնքի զարգացմանն ուղղված նպատակների իրագործման համար:
2. Ծրագրի հաստատման պարագայում ապահովել համայնքի կողմից նախատեսված 20% համաֆինանսավորումը, որը կազմում է 876,000 (ութ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
3. Ուժի մեջ մտնել որոշումը՝ ընդունման պահից:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner