Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 19-րդ կետով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. 2023 թվականի համար սահմանել Գավառ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների /համայնքային վարչական շենքերից տարածքների օգտագործման տրամադրման /այսուհետ՝ Ծառայություն/ դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։ 2. Ծառայության մատուցման կազմակերպումը վերապահել Ծովազարդի վարչական ղեկավարին և Գավառի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հավելված 2023 թվականի համար Գավառ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
Հ/Հ
|
Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների անվանացանկը
|
Սահմանված դրույքաչափերը /ՀՀ դրամ/
|
1.
|
Սահմանել Գավառ համայնքի վարչական շենքերից օգտագործման նպատակով տարածքներ տրամադրելու համար վճարներ՝
|
|
1.1
|
Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի Մշակույթի տան նախասրահը /154քմ/ և նրան կից սենյակը /67,45քմ/ մեկ անգամվա օգտագործման տրամադրելու համար։
|
15,000 ՀՀ դրամ
|
|