Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2300-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 2300-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԶԱՐԴ Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՀԱՅԿԱԶԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՊԱՊԻՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԱԶՆԻՎ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 23.06.2022թ. տրված Ծովազարդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 02.05.1991թ. թիվ 9 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 3/1 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 21.03.2024թ-ին/ Աշոտ Հայկազի Մխիթարյանի /ծնված 03.08.1961թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 3/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.1 հա, ինչը փաստացի կազմում է 0.09606 հա, որը Աշոտ Հայկազի Մխիթարյանին /ծնված 03.08.1961թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 207․5 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1958-1975թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09606 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 3/1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Աշոտ Հայկազի Մխիթարյանի /ծնված 03.08.1961թ-ին/, Կարինե Պապինի Բարսեղյանի /ծնված 08․08․1966թ-ին/, Նարինե Աշոտի Մխիթարյանի /ծնված 26․09․1986թ-ին/, Մարիամ Աշոտի Մխիթարյանի /ծնված 09․05․1988թ-ին/, Ազնիվ Աշոտի Մխիթարյանի /ծնված 14․07․1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09606 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 207․5 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1958-1975թթ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Ծովազարդ, Պ․ Սևակի փողոց, 3/1 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner