Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1049-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1049-Ա

ԱՀԱՐՈՆ ԷԴԻԿԻ ԱԼԵՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                   ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ


Քաղաքացի Ահարոն Էդիկի  Ալեյանը /անձն.՝ AT0383910, ՀԾՀ՝  4014820270 ք․ Գավառ, Զոհված Ազատամարտիկների 2 Նրբ., 1 Շ, 8/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

                                   ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝ ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների՝ VAZ 21099 մակնիշի , 36 RT 511,    պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ահարոն Էդիկի  Ալեյանի սեփականությունը:

Փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 31200/ երեսունմեկ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, ինչը սահմանված ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ահարոն Էդիկի  Ալեյանի կողմից գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 8000/ութ հազար  / ՀՀ դրամի չափով:

Համաձայն Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի  կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված անշարշ  գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող՝  Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրած շենքերի և շինությունների (հողերի կամ հողամասերի)  հաշվառման և գնահատման տվյալների՝ Գավառ համայնքի 05-001-0692-0030  05-001-0689-0069  05-001-0662-0029  05-001-0690-0100  05-001-0690-0077  05-001-0687-0095  05-001-0662-0049  05-001-0689-0044  05-001-0602-0224  05-001-0148-0002  05-001-0068-0020 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը հանդիսանում են Ահարոն Էդիկի  Ալեյանի սեփականությունը, ինչը Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։

Անշարժ գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 143300/ մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, ինչը չի վճարվել, իսկ Ահարոն Էդիկի  Ալեյանի կողմից  գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 63800/ վաթսուներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով:

2025 թվականի հունիսի 30-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի հուլիսի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ահարոն Էդիկի  Ալեյանը /հիմք՝ ծանուցում առաքանի՝ ԼՏ127418901AM/: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Ահարոն Էդիկի  Ալեյանի բացակայությամբ:

                                            ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-376-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների՝  2025 թվականի հունվարի 1-ից հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով։  ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծած հարկի գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված) հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված(պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն Հայաստանի ՀանրապետությանՀարկային օրենսգրքի  227-րդ  հոդվածի 1-ին մասին՝ անշարժ գույքի հարկով  հարկման օբյեկտ է համարվում  անշարժ գույքը՝ հողամասերը և/կամ/  դրանց բարելավումները։ Նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային  օրենսգրքի 11-րդ բաժնի կիրառության իմաստով, հողամասերը՝ ըստ  նպատակային և գործառնական  նշանակության , սահմանվում են Հայաստանի Հանրապետության  հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված հետևյալ  ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները։ Անշարժ գույքի հարկը վճարվում է համայնքի վարչական   տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող  օբյեկտի գտնվելու վայրի համայքի բյուջե։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-376-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների՝  2025 թվականի հունվարի 1-ից հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.075 տոկոսի չափով։  ՀՀ հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չմուծած հարկի  գումարի (այդ թվում՝ հարկային հարաբերությունները  կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի կողմից չվճարված) հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված(պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է անշարժ գույքի հարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով․ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ և 398-րդ, «Վարչարարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ

1.Ահարոն Էդիկի  Ալեյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 246300/ երկու հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր / ՀՀ դրամ որպես VAZ 21099 մակնիշի , 36 RT 511,  պետհամարանիշի փոխադրամիջոցի և  05-001-0692-0030  05-001-0689-0069  05-001-0662-0029  05-001-0690-0100  05-001-0690-0077  05-001-0687-0095  05-001-0662-0049  05-001-0689-0044  05-001-0602-0224  05-001-0148-0002  05-001-0068-0020 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի գույքահարկի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner