Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Ֆրունզի Մազմանյանին սեփականության իրավունքով պատկանող Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N 2 հասցեի հողամասից (վկայական N 30102024-05-0026 տրված 2024 թվականի հոկտեմբերի 30-ին) հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1․ Քաղաքացի Դավիթ Ֆրունզի Մազմանյանին սեփականության իրավունքով պատկանող Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N 2 հասցեի 05-001-0376-0065 կադաստրային ծածկագրով, 0.01585հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։
2․ Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։