Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 10․11․2025թ. թիվ 11 նիստի թիվ 200-Ա որոշումը, որոշում եմ`
1.Գավառ համայնքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 22/20 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 20062025-05-0034, 05-001-0446-0104 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00326 հա մակերեսով սահմանափակումներ չունեցող հողատեսքը առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու համար 2025 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել աճուրդ:
2.Հողամասի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել՝ 342600 (երեք հարյուր քառասուներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
3.Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը: