Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 564-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 564-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ Ա․ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 20 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՎԱ ԱՇՈՏԻ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ, ՌՈԶԱ ԼՅՈՎԱՅԻ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ, ԳԱՌՆԻԿ ԼՅՈՎԱՅԻ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ, ԱԼՎԱՐԴ ՍԼԱՎԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 02.09.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 08.04.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Լյովա Աշոտի Ղուրշուդյանի /ծնված 01․07․1946թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց 4-րդ նրբանցք 20 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.16 հա, ինչը փաստացի կազմում է 0.19000 հա, որը Լյովա Աշոտի Ղուրշուդյանին /ծնված 01․07․1946թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.19000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց 4-րդ նրբանցք 20 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Լյովա Աշոտի Ղուրշուդյանի /ծնված 01․07․1946թ-ին/, Ռոզա Լյովայի Ղուրշուդյանի /ծնված 11․07․1972թ-ին/, Գառնիկ Լյովայի Ղուրշուդյանի /ծնված 23․04․1975թ-ին/, Ալվարդ Սլավիկի Կարապետյանի /ծնված 15․05․1976թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.19000 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Հողամասին տրամադրել Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 20 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner