Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 11.08.2025թ. տրված Ծովազարդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 02.05.1991թ. թիվ 9 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Զորավար Անդրանիկի փողոց 100 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 08.09.2025թ-ին/ Սոֆիկ Ցոլակի Համբարձումյանի /ծնված 11.08.1962թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Զորավար Անդրանիկի փողոց 100 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.05 հա, ինչը փաստացի կազմում է 0.14803 հա, որը Սոֆիկ Ցոլակի Համբարձումյանին /ծնված 11.08.1962թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 231․10 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1990թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14803 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Զորավար Անդրանիկի փողոց 100 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սոֆիկ Ցոլակի Համբարձումյանի /ծնված 11.08.1962թ-ին/, Ռիտա Արամայիսի Մխիթարյանի /ծնված 06․02․1984թ-ին/, Ռուստամ Արամայիսի Մխիթարյանի /ծնված 26․11․1985թ-ին/, Զոհրաբ Արամայիսի Մխիթարյանի /ծնված 29․11․1987թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․05 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.09803 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.14803 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 231․10 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1990թ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. 2018թ-ին ինքնակամ կառուցված 20.40 քմ մակերեսով անասնաշենքը ճանաչել որպես ինքնակամ շինություն:
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Ծովազարդ, Զորավար Անդրանիկի փողոց, 100 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։