Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշումներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Արշակ Հենրիկի Դավոյանի /որակավորման վկայականի համար 0119՝ տրված 27․02․2012թ./ կողմից 17․01․2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023JSJNCX ծածկագիրը, ինքնակամ կառույցն իրականացրած անձ Կարեն Պարգևի Գասպարյանի դիմումը` Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք ընկած հատվածում իր կողմից ինքնակամ կառուցված 44․60 քմ. արտաքին /39,60 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ
1․ Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք ընկած հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00360 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 44․60 քմ. արտաքին /39.60 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը համարել համայնքային սեփականություն՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենքից արևելք ընկած հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00360 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 44․60 քմ. արտաքին /39.60 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի։
4. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Կաբելագործների փողոց թիվ 7/53 հասցեն:
5. Օրինականացված 44.60 քմ. արտաքին /39.60 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Կարեն Պարգևի Գասպարյանին։
6. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: