|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2023 թվականի N 136-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0291-0030 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0291-0030 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 700.00 (յոթ հարյուր) ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -20 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|