Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի օգոստոսի 01-ին լրանում է Գավառ համայնքի և <<Արաբկիր>> բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը, հիմք ընդունելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկու տարի ժամկետով ևս երկարաձգելու մասին <<Արաբկիր>> բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրենի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը 1․ Համաձայնությու տալ <<Արաբկիր>> բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ երկարաձգելու 2020 թվականի հունիսի 08-ին կնքվածանշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։
2․ Պայմանագրի գործողության նոր ժամկետը սահմանել 2027 թվականի օգոստոսի 01-ը ներառյալ։
3․Սույնորոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |