Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024թ․ թիվ 107-Ա որոշմամբ հաստատված կարգով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Շարժական և անշարժ գույքերի գույքահարկերի գծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2025 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են իրենց սեփականություն համարվող գույքերի հարկերը առանց տույժ-տուգանքների․
Ներկայացվում են ցուցակները ըստ բնակավայրերի․
1․ Գավառ քաղաք
ա․հողի հարկի գծով տույժ՝ 447 519 ՀՀ դրամ
բ․շենք-շինություններիգծով
գույքահարկի տույժ՝ 177 481 ՀՀդրամ
գ․փոխադրամիջոցների գծով
գույքահարկի տույժ՝ 321 054 ՀՀդրամ
դ․անշարժ գույքի գույքահարկի
տույժ՝ 39 810 ՀՀդրամ
Ընդամենը՝ 985 864 ՀՀ դրամ
2․Նորատուս բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 459 294 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով
գույքահարկի տույժ՝ 54 866 ՀՀդրամ
գ․․փոխադրամիջոցների գծով
գույքահարկի տույժ՝ 212 625 ՀՀ դրամ
դ․անշարժ գույքի գծով տույժ՝ 141 395 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 868 180 ՀՀ դրամ
3․ Լանջաղբյուր բնակավայր
ա․հողի հարկի գծով տույժ՝ 19 060 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 19 060 ՀՀ դրամ
4․ Կարմիրգյուղբնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 267 000 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 267 000 ՀՀ դրամ
5․ Սարուխան բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 172 272 ՀՀ դրամ
բ․շենք-շինությունների գծով
գույքահարկի տույժ՝ 80 098 ՀՀ դրամ
գ․․փոխադրամիջոցների գծով
գույքահարկի տույժ՝ 8 396 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 260 766 ՀՀ դրամ
Ըստ բնակավայրերի ներկայացված ցուցակների տույժերի գծով տալ արտոնություններ և արտոնությունների ընդհանուր գումարը ՝ 2 400 870 /երկու միլիոն չորս հարյուր հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ փոխհատուցել Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված 1․6․1. (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4823 (հարկեր և տուրքեր) տնտեսագիտական հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: