Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական ԻնքնակառավարմանՄասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի արձանագրությունները, որոշում եմ
1.Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N08072025-05-0032 տրված 2025 թվականի հուլիսի 08-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից), 05-046-0104-0025 կադաստրային ծածկագրով 3,44814հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տարեկան 25900 /քսանհինգ հազար ինն հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով 2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հակոբ Արարատի Սմբատյանին:
2. Հակոբ Արարատի Սմբատյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: