Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով Գավառ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի «21» փետրվարի 2025թ-ի արձանագրությունը՝ առաջարկվում է․

1. Հավանություն տալ մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ Գավառ համայնքի բնակիչների կողմից 2025 թվականին ներկայացրած և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներին՝ համաձայն հավելված 1-ի։
2. Առաջարկներն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։
3. Առաջարկներն իրականացնելուց հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։
4. Գավառ համայնքի 30 դեկտեմբերի 2024 թվականի N 371-Ա որոշման «Գավառ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին» առաջին կետում նախատեսված 10․000․000 ՀՀ դրամը փոփոխել և սահմանել 11․000․000 ՀՀ դրամ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.78 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner