Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սեդա Խաչատուրի Էլոյանին, Լորետա Հրաչիկի Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 16102024-05-0082 տրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ին, / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Սեդա Խաչատուրի Էլոյանին, Լորետա Հրաչիկի Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Լանջաղբյուր հասցեում գտնվող 0,129 հա մակերեսով 05-038-0504-0042 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: