Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, նկատի ունենալով Գավառի բնակավայրերից մեկում ռուսաց լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու մասին «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի՝ Գավառ համայնքի ղեկավարին 2023 թվականի մարտի 24-ին հասցեագրված գրությունը` 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գանձակ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի (Գանձակի գյուղապետարանի նախկին շենք) առաջին հարկի 80,3 /ութսուն ամբողջ երեք տասնորդական/ քմ մակերեսով դահլիճն ու դահլիճի սպասարկման համար նախատեսված հողատարածքի համապատասխան բաժնեմասը անհատույց օգտագործման իրավունքով մինչեւ 31. 12. 2025 թ․ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հիմնադրամին՝ ռուսաց լեզվի անվճար ուսուցում կազմակերպելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։ |