Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1103-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 1103-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԷԼԵՈՆՈՐԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ, ՍԱԻԴԱ ՍՏԵՓԱՆԻ ԱՂԱՍՅԱՆՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0․006 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՇՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0.00209 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԵՄԱՍ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի, հիմք ընդունելով ք.Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 6 հասցեում առկա ավտոտնակի համասեփականատեր՝ /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 2415712,տրված11.09.2010թ./ Էլեոնորա Հովհաննեսի Մալխասյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, որոշում եմ

1. Նկատի ունենալով, որ, ռելիեֆից կախված, սպասարկման համար հատկացված 0,006 հա հողամասից 0.00209 հա հողամասում առկա է նաև իրավունքի պետական գրանցում ստացած Արսեն Խաչիկի Ռուբինյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 3 խանութ հասցեի գույքը ուստի 0.006 հա հողամասից 0.00209 հա հողամասի նկատմամբ սահմանել ք.Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 6 հասցեի համասեփականատերեր Էլեոնորա Հովհաննեսի Մալխասյանին, Սաիդա Ստեփանի Աղասյանցին ½ բաժնեմասով և ք. Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 3 հասցեի սեփականատեր Արսեն Խաչիկի Ռուբինյանին ½ բաժնեմասով:

2․Ճանաչել ք.Գավառ Բոշնաղյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող, գույքային միավորի նկատմամբ Էլեոնորա Հովհաննեսի Մալխասյանի /ծնված 01.01.1977թ-ին/, Սաիդա Ստեփանի Աղասյանցի /ծնված 15.07.1944թ-ին/ հողօգտագործման իրավունքը, ավտոտնակի կառուցման և սպասարկման համար հատկացված 0.00391 հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, համաձայն <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

3․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner