Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 08 մայիսի 2025 թվականի թիվ 6 նիստի թիվ 103-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Խորեն Ռազմիկի Դովլաթյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված առևտրի սրահը, օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 11042025-05-0093, տրված 11.04.2025թ./, որոշում եմ
1․Գավառ համայնքի ք․ Գավառ Ռ․ Թորգոմյան փողոց 6/1 առևտրի սրահ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 9․4 քմ արտաքին /6․92 քմ ներքին/ մակերեսով առևտրի սրահը, առևտրի սրահի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․00094 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար առևտրի սրահի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 12798 / տասներկու հազար յոթ հարյուր իննսունութ / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 120500 /մեկ հարյուր քսան հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, առևտրի սրահի համար առանձնացված 0.00094 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 1877․7 / մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ / ՀՀ դրամ, ընդամենը 18000 / տասնութ հազար / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձանց՝ Խորեն Ռազմիկի Դովլաթյանին, Մերի Մհերի Կուռոյանին։
2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Խորեն Ռազմիկի Դովլաթյանի, Մերի Մհերի Կուռոյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: