Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1144-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 1144-Ա

ՀԱՄԱՅՆՔ ԳԱՎԱՌ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԶԱՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈՂՈՑ 4 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՅԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՆՈՒՇ ՄԱԿԵԴՈՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈԻՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 10.02.2022թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 20224NKGCW ծածկագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ինքնակամ շինարարական աշխատանքներն իրականացրած անձ Գևորգ Մարտինի Հակոբյանի /ծնված 05.12.1981թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.5500 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1․ Համայնք Գավառ գյուղ Ծովազարդ Հաղթանակի փողոց 4 բնակելի տուն հասցեում գտնվող, 2020թ-ին ինքնակամ կառուցված 330.5 քմ արտաքին /279․8 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 874 /ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը 330․5x874=288900 /երկու հարյուր ութսունութ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
2. 2020թ-ին ինքնակամ կառուցված 330.5 քմ արտաքին /279․8 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական՝ տրամադրելով ճարտարապետահատակագծային առաջադրանք կիսակառույցն ավարտին հասցնելու նպատակով:
3․ Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner