Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 21․06․2023թ․ N Կ-21062023-05-0130 որոշումը, Գավառ համայնքի ղեկավարի 06 մայիսի 2022 թվականի N 275-Ա որոշումը, որոշում եմ
1. Գավառ համայնքի ղեկավարի 06 Մայիսի 2023 թվականի N 275-Ա որոշման որոշման առաջին կետը, շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ /Վերականգնել Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի Գետեոն Միքայելյան փողոց 6-րդ նրբանցք 7-րդ անցուղի թիվ 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վալոդ Բագրադի Ղազարյանի /ծնված XX.XX.1937թ-ին/ հողօգտագործման իրավունքը, անասնաշենքի կառուցման և սպասարկման համար հատկացված 0.16657 հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.16657 հա ընդհանուր մակերեսով հողամաս նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք` համաձայն <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը/։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: