|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2022 թվականի N 109-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բարեկամության փողոց 46/1 հանդիսությունների սրահ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0451-0053 կադաստրային ծածկագրով 0.09064հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Բաբկեն Աշոտի Խաչիկյանի կողմից կառուցված 125.68 ք.մ. արտաքին /133.04ք.մ. ներքին/ մակերեսով հանդիսությունների սրահը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հանդիսությունների սրահի 1ք.մ.-ի համար 7866 /յոթ հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, 305.36ք.մ. մակերեսով հողամասի 1ք.մ.-ի համար հողամասի կադաստրային արժեքով՝ 514.8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ/ ՀՀ դրամ, իսկ 601.04ք.մ. մակերեսով հողամասի 1ք.մ.-ի համար հողամասի կադաստրային արժեքի եռապատիկով՝ 1544.4 /մեկ հազար հինգ հարյուր քառասունչորս հազար ամբողջ չորս/ ՀՀ դրամ սահմանված վճարով 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -22 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|