Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արևշատ Խուգոյանին, Համասփյուռ Խուգոյանին, Շուշանիկ Խուգոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 484676 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 484677 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 484672 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 1018550 տրված 2008 թվականի նոյեմբերի 25-ին, վկայական N 1018551 տրված 2008 թվականի նոյեմբերի 25-ին, վկայական N 484675 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 484673 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Արևշատ Խուգոյանին, Համասփյուռ Խուգոյանին, Շուշանիկ Խուգոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Նորատուս հասցեում գտնվող 0.176 հա մակերեսով 05-071-0240-0155 կադաստրային ծածկագրով, 0.078 հա մակերեսով 05-071-0232-0010 կադաստրային ծածկագրով, 0.162 հա մակերեսով 05-071-0240-0011 կադաստրային ծածկագրով, 0.182 հա մակերեսով 05-071-0342-0026 կադաստրային ծածկագրով, 0.357 հա մակերեսով 05-071-0210-0099 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը 0.092 հա մակերեսով 05-071-0401-0042 կադաստրային ծածկագրով, 0.023 հա մակերեսով 05-071-0401-0041 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: