Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակապման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշմամբ և հաշվի առնելով գույքի սեփականատեր Սուրիկ Արտեմի Սարգսյանի /ծնված 13.02.1939թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև սպասարկման համար հատկացված 0.0022 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Գանձակ Պ. Պռոշյան փողոց 3-րդ փակուղի թիվ 2/1 հասցեում գտնվող, Սուրիկ Արտեմի Սարգսյանին /ծնված 13.02.1939թ./ սեփականության իրավունքով պատկանող /սեփ. Վկայական N 2376767/ 0.022 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման նշանակությունից փոխել բնակելի կառուցապատման հողամասի՝ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին 0.022 հա հողամասի կադաստրային արժեքը վճարելու պայմանով՝ ընդամենը 174240 /մեկ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
2.ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Գանձակ Պ. Պռոշյան փողոց 3-րդ փակուղի թիվ 2/1 հասցեում գտնվող, Սուրիկ Արտեմի Սարգսյանին /ծնված 13.02.1939թ./ սեփականության իրավունքով պատկանող /սեփ. Վկայական N 2376767/ 166.0 քմ /արտաքին/ 137.50քմ /ներքին/ մակերեսով շինության նպատակային նշանակությունը հասարակականից փոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության, ճաշարանից փոխել բնակելի տան:
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք գյուղ Գանձակ Պ. Պռոշյան փողոց 3-րդ փակուղի թիվ 2/1բնակելի տուն հասցեն
4.Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: