Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 10․02․2025թ. թիվ 2 նիստի թիվ 22-Ա որոշումը, որոշում եմ
1.Գավառ համայնքի Գ․ Միքայելյան փողոց 18/33 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 11122024-05-0019, 05-001-0312-0025 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0024 հա մակերեսով սահմանափակումներ չունեցող հողատեսքը ավտոտնակ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու համար 2025 թվականի մարտի 20-ին հայտարարել աճուրդ:
2.Հողամասի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար:
3.Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը: