Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 14-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐՈՒԽԱՆ Մ. ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԷԴԻԿ ՄԵԽԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈԻՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 12.12.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023PHDJJY ծածկագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Գավառ համայնքի գյուղ Սարուխան Մ. Սարյան փողոց թիվ 15 հասցեի սեփականատեր /սեփ. վկայական N2293691/ և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված՝ 19.12.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Էդիկ Մեխակի Հարությունյանի /ծնված 23.06.1972թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.08358 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1. Գավառ համայնքի գյուղ Սարուխան Մ. Սարյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող, 2009թ-ին ինքնակամ կառուցված 49.80 քմ արտաքին /39.40 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ, ընդամենը 49.80x1028=51200 /հիսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 12.10 քմ մակերեսով պարիսպը` 1/մեկ/ քառակուսի մետրի համար 616․8 /վեց հարյուր տասնվեց ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, ընդամենը 12․10x616․8=7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ և թվով 2 ինքնակամ բացված պատուհանների ու 2 փակված պատուհանների յուրաքանչյուր 1 պատուհանի համար 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ, ընդամենը 4x1028=4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական:

2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner