Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ավետիք Սիրականի Շանոյանին, Թամար Ավետիսի Թորչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ավետիք Սիրականի Շանոյանին, Թամար Ավետիսի Թորչյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.27705 հա մակերեսով 05-001-1168-0674 կադաստրային ծածկագրով, 0.33334 հա մակերեսով 05-001-1168-0729 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.73740 հա մակերեսով 05-001-1168-0459 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: