Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 01.10.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Զ․ Սայադյան 8-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է
0․08797 հա, որը Կարեն Սերյոժայի Բալագոզյանին /ծնված 17.05.1966թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․08797 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Զ․ Սայադյան 8-րդ փողոց 8 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Կարեն Սերյոժայի Բալագոզյանի /ծնված 17.05.1966թ-ին/, Վարդուհի Փարվանի Գևորգյանի /ծնված 21.07.1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար համար 0․08 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.00797 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0․08797 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 1991թ-ին ինքնակամ կառուցված 167․20 քմ մակերեսով անավարտ բնակելի տունը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Զ․ Սայադյան 8-րդ փողոց, 8 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։