Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասսին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ. թիվ 12-Ն որոշմամբ հաստատված «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի» 8.1-րդ կետը, որոշում եմ
1. Հաստատել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 2․3-12/ պաշտոնի համար 2024 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը՝ հետևյալ անդամներով.
1. Վարդուհի Խաչիկի Վարպետյան /ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ/
2. Խաժակ Երջանիկի Սուչյան /ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ/
3. Գրիգոր Լևիկի Դաշտոյան /Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/
4. Ռուբեն Հայկի Կոխպեցյան /Գավառ համայնքի ղեկավարի խորհրդական/
5. Արման Սամվելի Մարուխյան /Գավառ համայնքի ավագանու անդամ/
6. Մարիետա Հարությունի Դադոյան /Գիտական հաստատության ներկայացուցիչ/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: