Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28) կետի դրույթներով 1․ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի 2025 թվականի համար աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 345-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման ևհավաքագրման բաժնում առաջատար մասնագետ տողի 4 հաստիքային միավորը փոխարինել 3 հաստիքային միավորով։ |