Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 367
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԼՃԱՓԻ ԱԱՊԿ» «ԳԱՆՁԱԿԻ ԱԱՊԿ» ԵՎ «ՍԱՐՈՒԽԱՆԻ ԲԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդհոդվածների, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով բուժակ-մանկաբարձական կետերի համար տրամադրված տարածքների նկատմամբ մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների հետ անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրեր կնքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թ. օգոստոսի 26-ի 02/5696-2022 հանձնարարականը

1. Բուժակ-մանկաբարձական կետերի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով

Համաձայնություն տալ
1.1. Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Սևանի փողոց 1-ին նրբանցք թիվ 12 հասցեում գտջնվող Հայրավանքի նախկին գյուղապետարանի շենքի մուտքից աջ 25 /քսանհինգ/ քմ մակերեսով սենյակը և Ծովազարդի Զորավար Անդրանիկի փողոց 3-րդ նրբանցք թիվ 2 վարչական շենքի մուտքից աջ 13 /տասներեք/ քմ մակերեսով սենյակը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Լճափի առողջության առաջնային պահպանության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
1.2. Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղի 3-րդ փողոց 31 հասցեում գտնվող վարչական շենքի արևմտյան մուտքի 15 /տասնհինգ/ քմ մակերեսով սենյակն անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Գանձակի առողջության առաջնային պահպանության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
1.3. Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի մշակույթի տան շենքի հյուսիսային մուտքից աջ 15.3 /տասնհինգ ամբողջ երեք տասնորդական քմ և 17.6 տասնյոթ ամբողջ վեց տասնորդական /քմ մակերեսներով սենյակները և Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոց թիվ 61/1 հասցեում գտնվող նախկին գյուղապետարանի շենքի երկրորդ հարկի մուտքից աջ 23 /քսաներեք/ քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրելու «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner