Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Բերդկունք գյուղում մանկապարտեզների կառուցում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ 2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ համայնքի քաղաքում, Բերդկունք գյուղում մանկապարտեզների կառուցում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու եւ համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |