Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Ազատության փողոց 1-ին նրբանցք 1-ին փակուղի թիվ 78 ավտոտնակ հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0289-0188 կադաստրային ծածկագրով 0.00368հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Վաղարշակ Միշայի Գնդոլյանի կողմից կառուցված 39.8ք.մ. արտաքին /27.8ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1ք.մ. համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |