Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի բ ենթակետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Գավառի համայնքապետարանի՝ իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողներին սահմանել նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հինգ տոկոս հավելավճար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից: |