Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1452-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 1452-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԳԱՆՁԱԿ 05-021-0271-0039 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.02432 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵՏԻՔ ԺՈՐԱՅԻ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով 19.08.2025թ. տրված Գանձակի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 3 և որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 25.09.2025թ/ գույքի նկատմամբ ժառանգ Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնքի գյուղ Գանձակ 05-021-0271-0039 կադաստրային ծածկագրով հողամասը չափագրվել է, հատկացվել է 0․21 հա, ինչը փաստացի կազմում է 0․23498 հա, որը Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, սպասարկման համար անհրաժեշտ 0․23498 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ համայնքի գյուղ Գանձակ 05-021-0271-0039 կադաստրային ծածկագրով հողամասի գույքային միավորի նկատմամբ Ավետիք Ժորայի Միսակյանի /ծնված 22.10.1959թ-ին/ հողօգտագործման իրավունքը, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի 0․21 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.02498 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0․23498 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա  


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner