Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի զ) ենթակետով և 25-րդ հոդվածի 2-րդ կետով, 1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Գավառի համայնքային ենթակայության «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ՝ Կազմակերպություն/։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։ 3․Լուծարման հանձնաժողովին՝ 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Գավառի համայնքապետարանին։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |