Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բագրատ Ռուզվելտի Կնյազյանին, Աշոտ Ռուզվելտի Կնյազյանին, Սոնիկ Թադևոսյանին, Ռուզվելտ Բագրատի Կնյայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Բագրատ Ռուզվելտի Կնյազյանին, Աշոտ Ռուզվելտի Կնյազյանին, Սոնիկ Թադևոսյանին, Ռուզվելտ Բագրատի Կնյայանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.35 հա մակերեսով 05-001-1025-0025 կադաստրային ծածկագրով, 0.33 հա մակերեսով 05-001-1076-0034 կադաստրային ծածկագրով, 0.37 հա մակերեսով 05-001-1077-0165 կադաստրային ծածկագրով, 0.12 հա մակերեսով 05-001-1083-0139 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.19 հա մակերեսով 05-001-1050-0215 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: