Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 31.07.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 31.07.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Լիդա Օնիկի Ղափանցյանի /ծնված 03.09.1952թ-ին / դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնքի ք․ Գավառ Մ․ Սիրունյան փողոց թիվ 46 հողամաս հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.09224 հա, որը Լիդա Օնիկի Ղափանցյանին /ծնված 03.09.1952թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ 0.09224 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ համայնքի ք․ Գավառ Մ․ Սիրունյան փողոց թիվ 46 հողամաս հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Լիդա Օնիկի Ղափանցյանի /ծնված 03.09.1952թ-ին /, Մհեր Սպարտակի Թումբուլյանի /ծնված՝ 29․06․1975թ-ին /, Հասմիկ Սպարտակի Թումբուլյանի /ծնված՝05․06․1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․08 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․01224 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09224 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Հողամասին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Մ․ Սիրունյան փողոց, թիվ 46 հողամաս հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։