Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 08․09․2025թ. թիվ 9 նիստի թիվ 175-Ա որոշումը, որոշում եմ
1.Գավառ համայնքի Ազատության փողոց 26/2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 25072025-05-0036, 05-001-0300-0202 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01091 հա մակերեսով սահմանափակումներ չունեցող հողատեսքը առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով աճուրդային եղանակով օտարելու համար 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարել աճուրդ:
2.Հողամասի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել՝ 1064000 (մեկ միլիոն վաթսունչորս հազար) ՀՀ դրամ:
3.Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը: