|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հոկտեմբերի 2025 թվականի N 186-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի ասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 02․10․2025թ․եզրակացությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 100 000 ( մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան իրավաբանական կազմակերպության շինարարական նյութեր տրամադրելու նպատակով։ Գավառ քաղաքի Գ․ Միքայելյան 2-րդ նրբանցք տուն 9 հասցեի բնակիչ Հարփիկ Արսենի Մուրադյանի բնակարանը 3-րդ կարգի վթարային է և կարիք ունի վերանորոգման։ Հարփիկ Արսենի Մուրադյանի որդին՝ Արսեն Արտեմի Պետրոսյանը անհետ կորել է ԼՂՀ -ում՝ զին․ ծառայության ընթացքում 1996 թվականին։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |
Կողմ -20 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|