Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Վրեժ Մկրտչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 23072018-05-0004 տրված 2018 թվականի հուլիսի 23-ին, վկայական N 23072018-05-0005 տրված 2018 թվականի հուլիսի 23-ին, վկայական N 23072018-05-0008 տրված 2018 թվականի հուլիսի 23-ին, վկայական N 10082018-05-0014 տրված 2018 թվականի օգոստոսի 10-ին, վկայական N 10082018-05-0015 տրված 2018 թվականի օգոստոսի 10-ին, վկայական N 10082018-05-0006 տրված 2018 թվականի օգոստոսի 10-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացի Վրեժ Մկրտչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.137 հա մակերեսով 05-056-0339-0075 կադաստրային ծածկագրով, 0.113 հա մակերեսով 05-056-0316-0060 կադաստրային ծածկագրով, 0.043 հա մակերեսով 05-056-0339-0207 կադաստրային ծածկագրով, 0.01 հա մակերեսով 05-056-0343-0043 կադաստրային ծածկագրով, 0.233 հա մակերեսով 05-056-0316-0062 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.134 հա մակերեսով 05-001-0436-0046 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: