Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 349-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 349-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

Համաձայնություն տալ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0330-0182 կադաստրային ծածկագրով, 1,23497 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայրը, Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-056-0317-0100 կադաստրային ծածկագրով, 4,03594 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով մինչև 2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրել վարձակալության:

2․ Վարձակալության տրամադրվող 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 3400 / երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, մեկ հեկտար այլ հողատեսքի տարեկան վարձավճարը սահմանել 10000 / տասը հազար/ ՀՀ դրամ

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Կողմ -19

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner